Մարչելլո Լիպպի. «Պրեդրագ Միյատովիչը մեր դարպասը գրավելիս խաղից դուրս վիճակում էր»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին արձագանքել է Պրեդրագ Միյատովիչի այն կարծիքին, ըստ որի, վերջինս 1998 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Յուվենտուսի» դարպասը գրավելիս խաղից դուրս վիճակում չի եղել, ինչի մասին տեղեկացրել ենք ժամեր առաջ:

«Միյատովիչը գոլը խփեց, երբ խաղից դուրս վիճակում էր, իհարկե: Պատմությունն արդեն անցյալում է, բայց, անխոս, այդ մասին շատ խոսակցություններ են եղել:

Ես սա ասում եմ, պարզապես հիշելու համար, այլ ոչ թե հակասություններ ստեղծելու նպատակով», – ասել է Լիպպին:

Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը խփել էր Պրեդրագ Միյատովիչը 67-րդ րոպեին.