Հինգ գրանդ ակումբներ պայքարում են գերմանական ֆուտբոլի ծագող աստղի համար

Մի քանի եվրոպական թոփ ակումբներ հետաքրքրված են «Հերտայի» երիտասարդ կիսապաշտպան Լազար Սամարջիչի ծառայություններով։ 18-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը», «Ատլետիկոն», «Միլանը», «Բենֆիկան» ու «Ռեալ-Սոսյեդադը»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է ընդամենը 450.000 եվրո։ Լազար Սամարջիչի «Հերտայի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։

Մինչև 19 տարեկանների Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սամարջիչը է 16 հանդիպում է անկացրել՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում էլ մինչև 17 տարեկանների մրցաշարում անկացրած 15 խաղում «գոլ+փոխանցում» համակարգում նա վաստակել էր 26 միավոր՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Սամարջիչը 17 տարեկանում արդեն հանդես էր գալիս Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։ EURO  2019-ի ընտրական մրցաշարում 3 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի հեղինակ։