Իտալական ակումբը հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» վինգեր Խորխե Կարասկալի ծառայություններով

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» վինգեր Խորխե Կարասկալի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլո Շիրան:

«Մանուշակներն» արդեն հանդիպել են 21-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ և կարողացել են որոշակի փոխհամաձայնության գալ:

Խորխե Կարասկալը ներկայացնում է Կոլումբիայի երիտասարդական հավաքականը, իսկ նախկինում հանդես է եկել Լվովի «Կարպատներում»` 2017-2019թթ.: Հայտնի է, որ Կարասկալի հետագա տրանսֆերային արժեքի 11%-ը պատկանում է ուկրաինական թիմին: