Իտուրալդե Գոնսալես. «Իսպանացի մրցավարների 90%-ը երկրպագում է «Ռեալին»»

ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսն ասել է, որ իսպանացի մրցավարների մեծամասնությունը Մադրիդի «Ռեալի» երկրպագուներ են։

«Դուր է գալիս դա «Բարսելոնային», թե ո՛չ, սակայն Իսպանիայի բնակչության 70 տոկոսը ներառյալ Կատալոնիան, երկրպագում են «Ռեալին»։ Հիմա շատ մարդիկ հավանություն են տալիս «Բարսելոնային», քանի որ երիտասարդները տեսել են Պեպ Գվարդիոլայի օրոք տարած հաղթանակները։ Բայց մինչ Լիոնել Մեսսիի դարաշրջանը, ինչքա՞ն մարդ էր երկրպագում «Ռեալին» Իսպանիայում։

Ինչ վերաբերում է երկրպագող մրցավարներին, ապա այն 90/10 հարաբերակցությամբ «Ռեալի» օգտին է», – Իտուրալդե Գոնսալեսի խոսքերն է փոխանցում Marca-ն՝ հղում կատարելով El Larguero-ին։