Ինյակի Ուիլյամսին երկար դադարից հետո գնդակը քառակուսի է թվացել

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը խոսել է երկար դադարից հետո մարզումներին վերադառնալու մասին.

«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի վերսկսմանը, որպեսզի ինձ կրկին ֆուտբոլիստ զգամ: Այսքան երկար դադարից հետո վերջապես տեսա թիմակից ընկերներիս, թեպետ չկարողացա գրկել նրանց հասկանալի պատճառներով: Հուսով եմ, շուտով կկարողանանք վերադառնալ լիարժեք մարզումներին, ինչպես առաջ:

Գնդակն ինձ այս անգամ քառակուսի էր թվում: Տեխնիկական հնարքները կորում են երկար դադարից հետո: Գնդակի հետ վերամիավորումը դժվար էր, բայց՝ շատ հաճելի», – Ուիլյամսին մեջբերում է Movistar-ը: