Ջորջիո Կյելինին անդրադարձել է միջադեպին, երբ Լուիս Սուարեսն իրեն կծեց

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին վերհիշել է 2014 թվականի առաջնության միջադեպը, երբ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով այժմ հանդես է գալիս «Բարսելոնայում», կծեց իրեն:

«Ճշմարտությունն այն է, որ ես հիանում եմ նրա արարքներով: Առանց այդ արարքների, նա սովորական ֆուտբոլիստ կլիներ:

2014 թվականի Աշխարհի առաջնությանն այդ օրը ողջ խաղի ընթացքում ես Լուիս Սուարեսին էի վերահսկում: Ոչ մի վայրկյան աչքաթող չեմ արել նրան: Մեկ էլ զգացի, որ ինձ ուսից կծեցին: Ահա և վերջ: Այդպիսին է նրա պայքարի ստրատեգիան: Կարելի է ասել, իմ մոտ էլ է նման ստրատեգիա: Մենք Սուարեսի հետ շատ նման ենք: Ես սիրում եմ նրա նման հարձակվողներին:

Խաղից մի քանի օր անց զանգեցի նրան, բայց ոչ նրա համար, որ ինձանից ներողություն խնդրի: Ես էլ եմ ինձ խաղադաշտում շան որդու պես պահում ու շատ հպարտ եմ դրանով», – գրել է Կյելինին իր գրքում:

AFP_NH32O