2009/2010 մրցաշրջանը դարձավ իտալական «Ինտերի» պատմության ամենահաջողակներից մեկը: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ինտերը» տրեբլ գրանցեց ու դարձավ առաջին իտալական թիմը, որին դա հաջողվել է անել:
Իտալիայի Գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո, մոտեցավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակը:
2010 թվականի մայիսի 22-ին «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում մրցեց Մյունխենի «Բավարիայի» հետ: Հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյի դուբլը «Ինտերին» հաղթանակ պարգևեց՝ 2-0 հաշվով:
Ներկայացնում ենք հետաքրքիր տեսանյութ, որը պատմում է Չեմպիոնների Լիգայի 2009/2010 խաղարկության եզրափակչի մասին.