Ֆաբիո Կապելլոն նշել է, թե ո՞րն է «Միլանի» գլխավոր խնդիրը

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն նշել է, թե ըստ իրեն, որն է ակումբի խնդիրը, որ վերջին տարիներին չեն կարողանում նախկին արդյունքներին հասնել։

«Նրանց չի հերիքում ճիշտ հաջորդականությունը։ Նրանք ունեին Գատտուզո, սակայն հեռացրին նրան, որպեսզի հրավիրեն Ջամպաոլոյին, որին էլ հետո փոխարինեցին Պիոլիով։

Նրանք ունեին Բոբան ու Մալդինի, որոնց նույնպես դռան տեղը ցույց տվեցին։ Հիմա նրանք որոշել են ամբողջությամբ հույս դնել այլազգիների վրա, ներառյալ մարզիչը։ Ո՞վ գիտի, նրանք ճիշտ են վարվում, թե ոչ», – Կապելլոյին ցիտում է Football Italia-ն՝ հղում կատարելով Libero-ին։

Իտալիայի ընթացիկ առաջնությունը մարտին ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ 26 տուրում «Միլանը» վաստակել է 36 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։