Դևիդ Բեքհեմը ցանկանում է իր թիմում տեսնել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին

Ամերիկյան MLS լիգայի «Ինտեր Մայամի» թիմի սեփականատեր Դևիդ Բեքհեմը կապ է հաստատել «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջինիս հավանական տրանսֆերային պայմանները: Բեքհեմը ցանկանում է 31-ամյա ֆուտբոլիստին իր ակումբ հրավիրել:

Դեռևս տրանսֆերային արժեքին վերաբերող թվեր չի բարձրաձայնվում, սակայն գումարը կլինի ոչ շատ բարձր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պայմանները:

2019/20 մրցաշրջանում Դիեգո Կոստան Լա Լիգայում 13 խաղ է անցկացրել՝ խփելով 2 գոլ: Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին: