Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որտեղ վերսկսեց ֆուտբոլային մրցաշրջանը

Կոստա Ռիկան դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որը վերսկսել է ֆուտբոլի առաջնությունը տևական դադարից հետո։ Տեղական առաջնությունն ընդհատվել էր մարտի 15-ին՝ կորոնավիրուսի պանդեմիայով։ 16-րդ տուրի առաջին խաղում «Գուադելուպեն» 1։0 հաշվով հաղթել է «Լիմոնին», իսկ «Ալախուելենսեն» ավելի ուժեղ է գտնվել «Կարթախինեսից»՝ 2-0։

Խաղերը վերսկսեցին երեքշաբթի օրվանից առանց հանդիսականների։ Մեկնարկային կազմում չընդգրկված ֆուտբոլիստները խաղին հետևում էին, ոչ թե պահեստայինների նստարանից, այլ տրիբունաներից, որպեսզի սոցիալական հեռավորություն պահեն։ Ինչպես նաև խաղերում արգելված է գրկախառնումը և թույլատրված է կատարել 5-ական փոփոխություն երեքի փոխարեն։ Թիմերի հանդերձարանները մանրակրկիտ մաքրվելու են և ախտահանվեն։

Նշենք, որ երկրում հաստաված 866 վարակակիր է գրանցվել, ինչն ամենացածր արդյունքն է տարածաշրջանում։ Մահացել է 10 մարդ։