Հարավային Ամերիկայում մրցավարների համար նոր կանոններ են սահմանվել

Հարավամերիկյան ֆուտբոլի Կոնֆեդերացիան (CONMEBOL) սահմանել է նոր կանոններ մրցաշրջանի վերսկսման դեպքում մրցավարների համար:

Եվ այսպես՝ մրցավարները պարտավոր են.

– ուշադիր և հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ,

– հանձնել COVID-19 ախտորոշիչ թեստ,

– մարզադաշտում խուսափել ձեռքսեղմումից,

– խաղի ժամանակ չթքել և քիթ չմաքրել,

– գնդակը չհամբուրել,

– ջուր խմել միայն սեփական շշից

Պահեստային մրցավարը խաղի ընթացքում պարտավոր է դիմակ կրել: