Որքա՞ն պարգևավճար ստացան ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները «Քամփ Նոուում» «Բարսային» հաղթելու համար (VIDEO)

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ավագ Միխայիլ Կոլեսնիկովը հիշել է «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը՝ 1992 թվականի նոյեմբերին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում։

«Խաղից հետո միայն ուրախություն էր։ Երիտասարդները Բլանես գնացին՝ հյուրանոց, իսկ «ծերուկներով» «Էսպանյոլի» մեր ընկերներին հյուր գնացինք։

Հավաքվեցինք Դիմա Կուզնեցովի տանը։ Հետո Կուզյան մեզ ցույց տվեց գիշերային Բարսելոնան, գնացինք գիշերային ակումբ։ Բլանես վերադարձանք միայն առավոտյան։ Տեսանք թիմը զբոսնում է, միացանք նրանց։

25.000 դոլլար «Բարսային» հաղթելու՞ համար։ 100 տոկոսով կարող եմ ասել, ոչ մեկ չի ստացել նման գումար։ Ամենից շատ վարձատրվել է Դմիտրի Խարինը՝ 19 հազար դոլար։ Ինձ տվել են 11 հազար դոլար։ Վճարում էին մաս-մաս Իսպանիայի, Գերմանիայի հավաքների ժամանակ», – ասել է Կոլեսնիկովը Օլեգ Լիսենկոյի հետ զրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1992/93 խաղարկության շրջանակներում «Բարսելոնան» հյուրընկալելով ԲԿՄԱ-ին, խաղի 31-րդ րոպեի դրությամբ 2-0 էր հաղթում, սակայն բանակայիններն անհավանակա սխրանք գործեցին՝ խաղը շահելով գերկամային 3-2 հաշվով:

Ստորև՝ «Բարսելոնա» – ԲԿՄԱ խաղի տեսությունը.