«Բարսելոնան» որոշում է կայացրել թիմի ծագող աստղի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնան» նոր ակումբի է փնտրում թիմի 17-ամյա կիսապաշտպան Պեդրիի համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Կատալոնացիները մտադիր են վերադարձնել ֆուտբոլիստին «Լաս-Պալմասից» և նույն պայմաններով նրան ուղարկել Լա Լիգայի մեկ այլ ակումբ: Նշվում է, որ Պեդրիի ծառայություններով հետաքրքրված են «Բետիսը», «Սելտան» և «Այաքսը»:

Երիտասարդ ֆուտբոլիստն իսպանական Սեգունդայում  «Լաս-Պալմասի» կազմում 26 հանդիպման է մասնակցել և դարձել 3 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ անցած սեպտեմբերին «կապտանռնագույնները» 17-ամյա կիսապաշտպանին 5 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերեցին «Լաս-Պալմասից» և ֆուտբոլիստին վարձակալական հիմունքերով թողեցին Կանարյան կղզիները ներկայացնող թիմում: