Ֆրանսիական «Մոնակոն» պատրաստվում է վաճառել 30 ֆուտբոլիստի

Ֆրանսիական «Մոնակոն» այս ամառ պատրաստվում է վաճառել 30 ֆուտբոլիստի, տեղեկացնում է AFP-ն։ Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է էականորեն կրճատել ֆուտբոլիստների քանակն առաջին թիմում 2020/2021 մրցաշրջանում։

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում երրորդն է, ըստ բյուջեի, բայց ակումբը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ մնում է առանց Եվրագավաթների, այդ իսկ պատճառով ցանկանում է կրճատել ծախսերը։ Տրանսֆերներով ակումբում ցանկանում են վաստակել մոտ 50 մլն․ եվրո։ «Մոնակոն» չի վաճառի առանցքային ֆուտբոլիստների, ովքեր տեղ ունեն հիմնական կազմում։ Այդուհանդերձ, տրանսֆերի կհանվեն նաև Բենուա Բադիաշիլեն, Վիսամ Բեն-Յեդերը, Բենյամին Հենրիքսը, Յուսուֆ Ֆոֆանան և Ֆոֆե Բալո-Տուրեն։

Հիշեցնենք, որ 2019/2020 վաղաժամ ավարտված մրցաշրջանում «Մոնակոն» զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։