Ռուդ վան Նիստելռոյ. «Կատեգորիկ հերքում եմ՝ որ Ֆաբիո Կապելոյին բողոքել եմ ալկոհոլի հոտի համար»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ Վան Լիստելռոյը հերքել է Ֆաբիո Կապելլոյի խոսքերը: Վերջերս տված հարցազրույցներից մեկում իտալացի մարզիչը պատմել էր, որ բրազիլացի Ռոնալդոն իր համար շատ խնդիրներ էր ստեղծում և նաև հիշել էր, որ մի առիթով վան Նիստելռոյն իրեն բողոքել էր հանդերձարանում ալկոհոլի հոտից:

«Կատեգորիկ հերքում եմ, որ Կապելոյին բողոքել եմ հանդերձարանում ալկոհոլի հոտից: Առաջին օրվանից բոլոր ֆուտբոլիստներն առավելագույնս պրոֆեսիոնալ են իրենց պահել: Մենք բոլորս աշխատում ու պայքարում էինք հանուն մադրիդյան թիմի խորհրդանիշի»,- գրել է Նիստելռոյն իր թվիթերյան էջին:

Վան Նիստելռոյը «Ռեալում» խաղացել է 2006 թվականից մինչ 2010 թվականը: Հոլանդացին թիմի կազմում անցկացրել է 96 խաղ, խփել է 64 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: