«Յուվենտուսի» կիսապաշտպանն ամբողջությամբ համաձայնեցրել է իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկատվության, Պյանիչն ամբողջությամբ համաձայնեցրել է իր պայմանագիրը «Բարսայի» հետ։ Բոսնիացին ցանկանում է խաղալ Լիոնել Մեսսիի կողքին և հաջողության հասնել «Բարսայի» հետ։ Ֆուտբոլիստը կարծում է, որ կատալոնական ակումբի խաղաոճն ամենաշատն է համապատասխանում իրեն։

Նշվում է, որ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն փորձել է համոզել Պյանիչին տեղափոխվել ֆրանսիական ակումբ, միևնույն ժամանակ բոսնիացին մերժել է բոլոր առաջարկությունները։ «Յուվենտուսի» հետ բանակցել նաև «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս բոլոր երեք ակումբները պատրաստ էին Պյանիչին վճարել ավելին, քան «Բարսելոնան» ու «Յուվենտուսը», բայց ֆուտբոլիստը հրաժարվել է։ «Բարսայում» ենթադրում են, որ Պյանիչի տեղափոխությունը կարող է դրական ազդել նաև ակումբի հանդերձարանի մթնոլորտի վրա։ Նրանում տեսնում են փորձառու վետերանի, ով կօգնի փորձ ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստներին:

Պյանիչն աչքի է ընկել նաև «Բարսելոնայի» մասին իր ունեցած գիտելիքներով։ Նա տպավորել է ակումբի ղեկավարությանը, թե ինչքանով է ծանոթ ակումբի մնայուն արժեքներին։