Բունդեսլիգայի և Բունդեսլիգա 2-ի հաջորդ երկու տուրերի խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ

Գերմանական Բունդեսլիգան և Բունդեսլիգա 2-ը հաջորդ երկու տուրերի խաղերից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցեն համավարակից մահացածների հիշատակին: Ինչպես նաև ֆուտբոլիստները կխաղան սև թևկապներով, տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։

«Կորոնավիրուսն արդեն շատ մարդկանց կյանքեր է խլել ամբողջ աշխարհում։ Գերմանիայի ֆուտբոլային Միությունը ցանկանում է հարգանքի տուրք մատուցել հաջորդ երկու տուրերի ընթացքում:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բժշկությամբ, հիվանդների խնամքով և շատ այլ ոլորտներում համավարակի թողած հետևանքների դեմ պայքարում», – ասել է DFL-ի մամլո քարտուղար Քրիստիան Զայֆերտը։

Գերմանիայում կորոնավիրուսը 8.271 մարդու կյանք է խլել, իսկ վարակվածների թիվը հասնում է 180 հազարի։