Էրլինգ Հոլանդի համար մղվող պայքարում «Ռեալը» լուրջ մրցակից ունի

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» միացել է «Ռեալին» Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար մղվող պայքարում։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է պայքարել «Ռեալի» հետ 19-ամյա նորվեգացու համար։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հոլանդը չի տեղափոխվի Մադրիդ 2022 թվականից շուտ։ ՊՍԺ-ում ենթադրում են, որ հարձակվող Կիլիան Մբապպեն վաղ թե ուշ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալ»։ Հարձակվողներ Էդինսոն Կավանին ու Մաուրո Իկարդին կարող են լքել ակումբը դեռ այս ամառ։ Այդ իսկ պատճառով փարիզեցիները դիտարկում են Հոլանդին ձեռք բերելու տարբերակը։

Բունդեսլիգայի շրջանակներում Հոլանդը անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։