Ստոլե Սոլբակենը պատմել է իր՝ 7 րոպե տևած կլինիկական մահվան մասին

Դանիական «Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենը վերհիշել է, ինչպես տարիներ առաջ հաղթեց մահին ու վերադարձավ իր սիրելի ֆուտբոլային աշխարհ: Մինչդեռ դրան շատ քչերն էին հավատում.

«2001 թվականի մարտի 13-ն էր: Այդ օրը ես երեխայիս տարա մանկապարտեզ, ապա սովորականի պես ուղևորվեցի դեպի մեր մարզաբազա: Պատրաստվում էինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղին: Ամեն ինչ հիանալի էր: Բայց հանկարծ մոտս սրտի կանգ տեղի ունեցավ: Պարզվեց՝ դա ինձ մոտ բնածին սրտի արատ էր, որը զարգացել էր ֆիզիկական ակտիվ ծանրաբեռնվածության արդյունքում:

Մի քանի օր անց, երբ աչքերս բացեցի, ինձ նորմալ էի զգում, բայց իմ հարազատներն այլ մտատանջության մեջ էին: Ոչ մեկը չգիտեր` ի՞նչ կլինի ինձ հետ հետագայում. կապրե՞մ, թե ուղեղի անդառնալի ֆունկցիոնալ խանգարումներ կունենամ: Այս դեպքն ամեն օր հիշում եմ, ամեն օր, երբ գնում եմ մարզաբազա` աշխատելու:

Թեպետ այս պատմությունն ինձ համար իրականում այդքան դրամատիկ չի եղել, որքան իմ ընտանիքի և հարազատների համար», – պատմել է Սոլբակենը: