2021 թվականին նոր մրցաշար՝ «Ռեալի», «Բավարիայի» և «Ինտերի» մասնակցությամբ

Իտալական «Ինտերը» հայտարարել է նոր բարեգործական մրցաշարի անցկացման մասին: Մրցաշարը կկրի «Համերաշխության գավաթ – ֆուտբոլ՝ հանուն հերոսների» անունը: Ինչպես տեղեկացնում են «Ինտերի» մամուլի ծառայությունից, այս մրցաշարի ողջ հասույթը կուղղորդվի բուժհաստատություններին՝ ի նշան ողջ Եվրոպայի միասնականության և աջակցության:

Կանցկացվի այն 2021 թվականին: Բարեգործական մրցաշարի մասնակիցները կլինեն «Ինտերը», «Բավարիան» և «Ռեալը»:

Արդեն հայտնի է, որ «Ինտեր» – «Բավարիա» խաղը կանցնի Միլանում, «Ռեալ» – «Ինտեր» հանդիպումը՝ Մադրիդում, իսկ «Բավարիա» – «Ռեալ» խաղը կանցկացվի Մոնակոյում:

Խաղացանկն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: