Ֆաբիո Կապելլո. «Ռոնալդոն ամենատաղանդավորն էր, բայց բոլորից շատ էր խնդիրներ ստեղծում»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն վերհիշել է իր և բրազիլացի Ռոնալդոյի հետ աշխատանքային տարիները:

«Ռոնալդոն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էր, որ հանդիպել եմ իմ կարիերայում: Բայց միևնույն ժամանակ ամենաշատը նա էր ինձ համար հանդերձարանում խնդիրներ ստեղծում: Նա փարթիներ էր կազմակերպում, անում էր այն, ինչ ուզում էր:

Մի անգամ Վան Նիստելռոյն ինձ աասց. «Մի´սթր, հանդերձարանից ալկոհոլի հոտ է գալիս»:

Ռոնալդոն գնաց «Միլան», մենք սկսեցինք հաղթել: Բայց եթե խոսելու լինենք տաղանդից, նա մեծագույնն է, ու սրանում ոչ մի կասկած», – ասել է Կապելլոն Sky Sport-ին:

Հիշեցնենք, որ բրազիլացին «Ռեալում» հանդես է եկել 2002 թվականից մինչ 2007 թվականը: