Հենրիխ Մխիթարյանի դիմաց «Ռոման» «Արսենալին» առաջարկեց իր լավագույն ֆուտբոլիստներից մեկին

Իտալական «Ռոման» ցանկանում է իր կազմում պահել Հենրիխ Մխիթարյանին, որի տրանսֆերային իրավունքերը պատկանում են «Արսենալին»: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, հանուն այս գործարքի հռոմեացիները պատրաստ են «զինագործներին» զիջել կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին և փոխարենը ստանալ Հենրիխ Մխիթարյանին, ու ևս 13 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն այս մրցաշրջանում հանդես է գալիս «Ռոմայում»՝ վարձակալական հիմունքներով: