Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները (VIDEO)

Անհայտ անձինք գողացել են «Արարատ-73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը:

«Այն մարդիկ, ովքեր գողացել են, և կատարել են նման բան, խնդրում եմ՝ բերել հետ տեղադրել, թեկուզ թողնել այստեղ, մենք շին-մոնտաժման աշխատանքները կանենք և արձանախումբը հետ կվերադարձնենք օրիգինալ տեսքին:

Պատրաստ ենք նույնիսկ դրամական պարգև տալ այն մարդուն, ով կօգնի գտնել այս արձանները», – ասել է Թադևոսյանը:

Լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանները տեղադրված են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ և այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով:

Ներկայացնում ենք Գրիգոր Թադևոսյանի հրապարակած տեսանյութը.

Հորդորում եմ իմ բոլոր ֆուտբոլասեր ընկերներին տարածել այս տեսանյութն և օգնել գտնել լեգենդների գողացված արձանները#գողացվածարձաններ #Ararat73 #Արարատ73

Опубликовано Григором Тадевосяном Среда, 20 мая 2020 г.