«Յուվենտուսը», «Միլանը» և Իտալիայի հավաքականը շնորհավորել են Անդրեա Պիրլոյին (Ֆոտոշարք)

Իտալիայի հավաքականի, «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն երեկ նշել է ծննդյան 41-րդ տարեդարձը: Ծննդյան օրվա առթիվ նրան շնորհավորել են Թուրինի «Յուվենտուսը», «Միլանը», «Նյու-Յորք Սիթին», ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան:

Իր կարիերայի ընթացքում Պիրլոն ելույթ է ունեցել «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», «Միլանում», «Յուվենտուսում» և «Նյու-Յորք Սիթիում»: Իտալացի կիսապաշտպանը վեց անգամ դարձել է Սերիա А-ի չեմպիոն, երկու անգամ ՝ «Միլանի» և չորս անգամ՝ «Յուվենտուսի» կազմում: Երկու անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող «Միլանի» կազմում:

Իտալիայի հավաքականի կազմում Պիրլոն 2006 թվականի Աշխարհի չեմպիոն է, EURO 2012-ի՝ փոխչեմպիոն:

«Յուվենտուսի» շնորհավորանքը.

«Միլանի» շնորհավորանքը.

«Նյու-Յորք Սիթիի» շնորհավորանքը.