Transfermarkt-ը կազմել է ազատ գործակալների խորհրդանշական հավաքականը

Հանրահայտ Transfermarkt-ը կազմել է հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ ստացող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Dream Team-ում ընդգրկվել են այն 11 լավագույն ֆուտբոլիստները, որոնց պայմանագրերն ավարտվելու են 2020 թվականի հունիսի 30-ին:

Դարպասապահ՝ Դանիել Բենիտես («Նիցցա», 27 տարեկան, €8 մլն)

Պաշտպաններ՝ Լեյվին Կուրզավա («Պարի Սեն-Ժերմեն», 27տ., €12 մլն), Յան Վերտոնգեն («Թոթենհեմ», 33տ., €14,5 մլն), Մալանգ Սարր («Նիցցա», 21տ., €16 մլն), Տոմա Մենյե («Պարի Սեն-Ժերմեն», 28տ., €24 մլն)

Կիսապաշտպաններ՝ Ջիակոմո Բոնավենտուրա («Միլան», 30տ., €9,5 մլն), Ռայան Ֆրեյզեր («Բորնմուտ», 26տ., €17,5 մլն), Վիլիան («Չելսի», 31տ., €22,5 մլն), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի», 34տ., € 12մլն)

Հարձակվողներ՝ Դրիս Մերտենս («Նապոլի», 33տ., € 20մլն), Էդինսոն Կավանի («Պարի Սեն-Ժերմեն», 33տ., €20 մլն)