Դանու Սպետառու․ «Եթե կարիք լինի դարպասին կանգնել՝ ես դա էլ կանեմ»

«Նոայի» կիսապաշտպան Դանու Սպետառուն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմակիցերի հետ համագործակցության, մեկամսյա դադարի ընթացքում հեռավար մարզումների, թիմի մարզավիճակի և առնաց հանդիսականի խաղերը անցկացնելու հեռանկարի մասին:

– Ինչպե՞ս անցկացրիր մեկ ամիսը կարանտինում: Պրոֆեսիոնալ մարզիկի, ֆուտբոլիստի համար դա, երևի, առավել դժվար է: Ակումբի կազմակերպած հեռավար մարզմումները ինչպե՞ս ազդեցին մարզավիճակիդ վրա:
– Պրոֆեսիոնալ ցանկացած մարզիկի համար, կարևոր չէ` ֆուտբոլիստ թե ատլետ, մեկ ամիսը առանց մարզումների (ծանրաբեռվածության) ազդում է ձեր ֆիզիկական պատրաստվածության վրա, բայց Zoom ծրագրի միջոցով մեր հեռավար մարզման շնորհիվ կարողացանք այն պահպանվել: Պարզ է՝ ոչ 100%, բայց ինչ-որ տեղ մոտ առավելագույնը 60-70 տոկոս, բայց կարծում եմ, որ դա օգնեց հասնել հնարավոր լավագույն մարզավիճակին:

– Արդեն 3 ամիս է, ինչ ակումբում ես, անցկացրած կարևորագույն խաղում արդեն իսկ հաղթական գոլ հեղինակ ես դարձել: Ինչպե՞ս ես գնահատում կատարածդ աշխատանքը:
– Դեռևս վաղ է խոսել ինչ-որ բանի մասին: Սա մի խաղ էր, որն առայժմ չի որոշում: Իմ և թիմի, ընդհանուր առմամբ, կատարած աշխատանքի մասին հնարավոր կլինի դատել առաջնության արդյունքներով, առայժմ դժվար է գնահատել։

– Ինչպե՞ս հարմարվեցիր նոր ակումբում, ու՞մ հետ ես ավելի ջերմ հարաբերություններ պահպանում «Նոա»-ում։
– Ինձ համար հարմարվելը դժվար չէր, քանի որ տիրապետում եմ մի քանի լեզուների, ինչը ինձ շատ է օգնում հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Ես բաց մարդ եմ, ոչ կաշկանդված, ինձ համար դժվար չէ ինչ-որ մեկի հետ շփվելը: Եվ գումարած, բոլոր տղաները՝ Ռուսաստանից, Հայաստանից, բոլորն ինձ լավ ընդունեցին, կարծում եմ, միասին մենք կարողանում ենք լավ արդյունքների հասնել: Չկա մարդ ակումբում, որի հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեի, փորձում եմ բոլորի հետ հավասար շփվել, ես ոչ մի տարբերություն չեմ դնում. Ես սիրում եմ բոլորին, հարգում եմ նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնեմ բոլորին:

– Խաղային դիրքի առումով, ո՞վ ես դու` հարձակվող, կիսապաշտպան, որտեղ ես քեզ ավելի լավ զգում:
– Կարծում եմ, որ թիմը կարող է առավելագույն օգուտ քաղել իմ խաղից եզրերում՝ աջ կամ ձախ վինգերի գոտում, բայց եթե կարիք լինի ձախ պաշտանի դիրքում հանդես գալ կամ դարպասին կանգնել՝ ես դա էլ կանեմ …

– Դու հանդես ես գալիս Մոլդովայի ազգային հավաքականի կազմում, խաղացել ես Ռումինիայում, Ռուսաստանում, Մոլդովայում … 3 ամիս անց, ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի առաջնությունը, առհասարակ հայկական ֆուտբոլը:
– Ես շատ ժամանակ չեմ ծախսել, կարծում եմ, որ 3 ամիսը բավարար չէ առաջնության մակարդակը գնահատելու համար: Ես տեսնում եմ, որ կան լավ թիմեր, յուրաքանչյուր խաղում ակնհայտ ֆավորիտ չկա, կարող ես պայքարել հաղթանակի համար: Հուսով եմ, որ ամեն տարի առաջնությունը կաճի, դա լավ կլինի երկրի համար, անհատապես բոլոր ֆուտբոլիստների համար:

– Որքա՞նով է «Նոան», ըստ քեզ, պատրաստ այսօր կատարել ակումբի առջև դրված խնդիրը և նվաճել Եվրագավաթների ուղեգիր:
– Դա ցույց կտան առաջիկա խաղերը, չեմ կարող ասել՝ մեր արդյունքները «կխոսեն» մեր փոխարեն: Ունենք մարզչական շտաբ, որը մշակել է ծրագիր առաջիկա 2-3 շաբաթների համար, և մենք բոլորս կփորձենք իրականացնել այդ պլանը, որպեսզի առաջնության մեկնարկին մոտենանք հնարավորնս պատրաստ:

– Որքա՞ն դիտարժան է «Նոա»ի ցուցադրած ֆուտբոլը:
– Մեր մարզչական շտաբը խնդիր է դնում յուրաքանչյուր խաղից առավելագույնը քաղել՝ հաղթել անկախ նրանից, թե ինչ արդյունքով: Եթե դա դիտարժան ենք անում, ես շատ ուրախ եմ հանդիսատեսի, բոլորի համար: Բայց եթե մենք ցուցադրենք ոչ այնքան գեղեցիկ ֆուտբոլ, սակայն հաղթենք, ես էլի ուրախ կլինեմ, քանի որ առաջնահերթ խնդիրը 3 միավոր վաստակելն է:

– Ըստ քեզ, ինչպե՞ս են խաղերի վրա ազդելու սպասվող խիտ ժամանակացույցը և հանդիսականների բացակայության գործոնը:
– Ես հանգիստ եմ վերաբերվում խիտ ժամանակացույցին. «թոփ» թիմերը խաղում են շաբաթական 3 անգամ `շաբաթ, չորեքշաբթի և կիրակի, նրանք ղեկավարում են: Մենք պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեք մեր նկատմամբ`հետևենք ճիշտ սննդակարգին և կառավարենք քունը, կարծում եմ, որ միասին մենք կարող ենք դա անել: Իսկ երկրպագուների առումով, ցավոք, դեռ չի կարելի ասել, որ Հայաստանում մեծ թվով երկրպագուներ են այցելում մարզադաշտեր: Դաշտում նրանց բացակայությունը այդքան էլ վճռորոշ գործոն չի լինի Հայաստանում՝ համեմատ այն առաջնությունների որտեղ 10-20 հազար հանդիսական է լինում: Մոլդովայում խաղերին հաճախումը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում, բայց այն առաջնություններում, որտեղ ես խաղացել եմ, ամենամեծ հաճախումը ռուսական ФНЛ-ում էր, որտեղ 20-25 հազար հանդիսական էր ներկա գտվում, օրինակ, «Նիժնի Նովգորոդի» տնային հանդիպումներին … «երկրպագելը» բոլորովին այլ մակարդակ վրա է, խաղացողների նվիրվածություն էլ բոլորովին այլ է: Ռումինիայում նույնպես ավելի շատ են հաճախում խաղերին, ես բախտ եմ ունեցել խաղալ Բուխարեստի «Դինամոյի» կազմում, և մինչև 40 հազար երկրպագու էր գալիս «Ստյաուայի» դեմ դերբիներին: Սա ինձ համար անմոռանալի պահ է, հուսով եմ՝ հետագայում Հայաստանում ևս նման վերաբերմունք կլինի, քանի որ դա տալիս է մարզիկին, ֆուտբոլիստին լրացուցիչ իմպուլս ՝ ցուցադրել դիտարժան խաղ և հասնում բաղձալի արդյունքի: Երկրպագուն մեզ համար շատ կարևոր է, բայց հիմա առողջությունն է առաջին պլանում, և բոլորը պետք է շարունակեն պահպանել ժամանակավոր սահմանափակումները: