Ալեքս Սանդրոն կարող է տեղափոխվել ֆրանսիական ակումբ

Բրազիլիայի հավաքականի և «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:

Նշվում է, որ Սանդրոն թուրինյան ակումբից կարող էր հեռանալ ձմռանը, սակայն «Յուվենտուսը» հրաժարվել է բաց թողնել նրան:

Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Բրազիլացու գործող պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: