Հայտնի է դարձել Իսպանիայի առաջնությունը վերսկսելու օրը

Լա Լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում են վերսկսել Իսպանիայի առաջնությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, Լա Լիգան հնարավոր է վերսկսվի մայիսի 29-ին: Շաբաթական կանցնկացվի 2-ական տուր և թիմերից յուրաքանչյուրի խաղերի արանքում պետք է 72 ժամ լինի։ Հանդիպումներն անցնելու են առանց հանդիսականների:

Նման որոշում է այսօր կայացվել Լա Լիգայի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ: Իր հերթին պարբերականներից մյուսը՝ AS-ը, տեղեկացնում է, որ եթե մայիսի 29-ին չստացվի վերսկսել առաջնությունը, ապա դա կարվի մեկ շաբաթ անց՝ հունիսի 5-ին:

Հայտնի է նաև, որ Լուիս Ռուբիալեսը վաղը տեսակոնֆերանս է անցկացնելու RFEF-ի տնօրենների խորհրդի հետ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրից հետո առաջատարը «Բարսելոնան» է՝ 58 միավոր: «Ռեալը»՝ 56 միավորով երկրորդն է: