Ջեկ Ուլիշիրը կոպիտ սահանկումով կնոջը տապալեց խոտածածկին (VIDEO)

Անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը գտնվելով կարանտինի մեջ, փորձում է կնոջ օգնությամբ պահել ֆուտբոլային մարզավիճակը:

«Մրճահարների» կիսապաշտպանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ադրիանիին մի քանի անգամ շրջանցելուց հետո՝ գնդակի համար պայքարում նա … կոպիտ սահանկումով կնոջը տապալում է խոտածածկին:

«Բաց ենք թողնում մեկուսացումից կուտակված հիասթափությունը: Այս գնդակը պետք է իմը լիներ:

Ադրիանի, սիրում եմ քեզ անսահման», – տեսանյութին կից գրառում է արել անգլիացի կիսապաշտպանը: