Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին 9 խաղում 7 միավոր է հավաքել (գոլ + փոխանցում)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը հերթական արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել:

Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի ԼԱՍԿ-ի հետ խաղում պորտուգալացին գոլային փոխանցում է կատարել:

Այսպիսով, Բրունո Ֆերնանդեշն իր առաջին 9 խաղում 7 միավոր է հավաքել (3 գոլ+4 փոխանցում):