Նիգերիայում ֆուտբոլիստը խաղի ժամանակ բախվեց մրցակցին և մահացավ (VIDEO, 18+)

Ողբերգական ավարտ ունեցավ Նիգերիայի առաջնության 23-րդ տուրի «Նասարավա Յունայթեդ» – «Կատսինա Յունայթեդ» (3-0) հանդիպումը:

Խաղային դրվագներից մեկում տանտերերի կիսապաշտպան Չինեմե Մարտինսը բախվեց մրցակցի և գիտակցությունը կորցրեց: Մինչ բոլորը փորձում էին գործի դնել մարզադաշտում գտնվող շտապօգնության մեքենայի շարժիչը, խաղը լուսաբանող լրագրողներից մեկը սեփական մեքենայով փորձեց Մարտինսին հիվանդանոց հասցնել, սակայն 22-ամյա ֆուտբոլիստի կյանքը փրկել չհաջողվեց:

Չինեմե Մարտինսը հիվանդանոցի ճանապարհին մահացավ: