Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի տեղեկություններով, թուրինյան ակումբը կդիտարկի իսպանացուն ձեռք բերելու տարբերակը, եթե Պոլ Պոգբայի տրանսֆերը ձախողվի:

Հավելենք, որ Ալկանտարան այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: