Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ամռանը վերադարձնել Մարտին Էդեգորին: Այս մասին հայտնում է Marca-ն:

Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստի վերադարձին իր համաձայնությունը տվել է նաև թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էդեգորն անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: