Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հիշել է Յուրգեն Կլոպի գլխավորությամբ աշխատանքի ժամանակաշրջանը:

«Դորտմունդում մենք գրազ էինք խաղում. եթե 10 գոլ եմ խփում, Յուրգեն Կլոպը ինձ տալիս էր 50 եվրո:  Առաջին մարզմանը ես խփեցի չորս գոլ:  Հետո հինգ, վեց։ Յոթերորդ մարզումից հետո արդեն իսկ ութ գոլ կար:

Մի քանի շաբաթ անց Յուրգենն ասաց. «Բավական է, դա ինձ համար շատ է: Ես այլևս չեմ ուզում վճարել քեզ»:

Սա իմ բնավորությունն է:  Ինձ համար հիանալի փորձ էր», – ասել է Լևանդովսկին: