Որքա՞ն ժամանակ բաց կթողնի «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի ավագ Ջորդան Հենդերսոնի վնասվածքի մասին:

«Հենդերսոնը բաց կթողնի 3 շաբաթ, կարող էր և ավելի վատ լինել: Իհարկե դա շատ վատ է, բայց բախտը մեզ ժպտացել է», – Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեյմս Փիրսը:

Ջորդան Հենդերսոնը բաց կթողնի «Լիվերպուլի» մոտակա 5 հանդիպումները. Պրեմյեր-Լիգայի շրջանակներում կայանալիք «Վեսթ Հեմի» եւ «Բուրնեմուտի» հետ տնային, իսկ «Ուոտֆորդի» հետ արտագնա խաղերը, Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի «Չելսիի» հետ կայանլիք արտագնա մրցավեճը եւ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումը: