«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը խոստովանել է, որ մտադիր է մնալ Լոնդոնում պայմանագրի ավարտից հետո.

«Ես 6 տարի է խաղում եմ այս ակումբում և երջանիկ եմ այստեղ: Իմ կինը և երեխաներս չեն ցանկանում հեռանալ Լոնդոնից: Բրազիլիան իմ հայրենիքն է: Մենք մեզ լավ ենք զգում, երբ արձակուրդներին գնում ենք այնտեղ, հանդիպում ենք ընկերների ու հարազատների հետ, բայց Լոնդոնն իմ երկրորդ տունն է», – ասել է Վիլիանը: