Անգլիական «Վուլվերեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեն պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Տրաորեին չի մտահոգում, որ նախկինում հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում:

Ադամա Տրաորեն վերջերս հայտարարեց, որ «Ռեալից» առաջարկ ստանալու դեպքում անմիջապես կհամաձայնվի տեղափոխվել: