Փետրվարի 19-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, տեղի ունեցավ Ֆուտզալ Ա լիգա մրցաշարի երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Երրորդ տեղի համար պայքարում մրցեցին ՀԷՑ և «Ֆալկոնս-2» թիմերը։ Հանդիպումը ավարտվեց 5։0 հաշվով՝ հոգուտ ՀԷՑ-ի։ իսկ եզրափակչում՝ ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը:

Եզրափակչում մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը։ Համառ պայքարում ՀՊՏՀ-ն հաղթեց 5։3 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող՝  ստանալով Հայաստանի Ֆուտզալի Սուպերլիգայի հաջորդ առաջնությանն անվճար մասնակցելու հնարավորություն: