«ՊՍԺ-ի» ավագ Տիագու Սիլվայի գործակալ Պաոլո Տոնետոն խոսել է իր հաճախորդի ապագայի մասին.

«Մենք դեռ «ՊՍԺ-ի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը չենք քննարկել: Տիագուն ցանկանում է մնալ Փարիզում, բայց հնարավոր է նաև այլ տարբերակ ընտրի: Օրինակ՝ նա միշտ լավ հարաբերություններ է ունեցել «Միլանի» հետ և եթե «ՊՍԺ-ի» հետ Տիագուն պայմանագիրը չերկարաձգի, ապա ամեն ինչ հնարավոր է», – ասել է բրազիլացու գործակալը: