Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» անկայուն են հանդես գալիս.

«Այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» խաղում են անկայուն: Մենք շատ միավորներ կորցրեցինք, և չեմպիոնական ինտրիգը կպահպանվի մինչև մրցաշրջանի ավարտը:

Առաջնությունը «Էլ Կլասիկոյից»  հետո չի վերջանա: Կլինեն նաև այլ կարևոր հանդիպումներ: Վերջերս «Ռեալը» միավորներ կորցրեց «Սելտայի» դեմ խաղում: Դա կարող է պատահել նաև մեզ հետ, – ասել է Մեսսին: