ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին պահպանել է 102-րդ հորիզոնականը:

Աղյուսակում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այն շարունակում է գլխավորել Բելգիայի ընտրանին: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը երկրորդ հորիզոնականում է, լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիան:

Լավագույն տասնյակում են նաեւ Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան ու Կոլումբիան։