Այս օրերին Կիպրոսում հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ընկերական խաղի շրջանակում մրցել է «Լիեպայա» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վարդան Մինասյանի թիմը հաղթել է՝ 2-1 հաշվով:

Հավելենք, որ սա «Արարատ-Արմենիայի» վերջին ընկերական խաղն էր Կիպրոսում: