Միլանի «Ինտերը» հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսոյին։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով, «Չելսին» չի պատրաստվում հեշտությամբ բաժանվել իր ֆուտբոլիստից։

Անգլիական ակումբն իր պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո, մինչդեռ իտալացիները չեն պատրաստվում վճարել այդ գումարը և կփորձեն բանակցել: