Անգլիական «Մանչեսթեր Սիթին» եվրոպական գավաթներից երկու մրցաշրջանով զրկվելուց հետո կարող է նաեւ տեղափոխվել Անգլիայի երկրորդ լիգա՝ Չեմպիոնշիփ: Այս մասին հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ յուրաքանչյուր ակումբ պետք է ներկայացնի ֆինանսական հաշվետվություն՝ լիցենզիա ստանալու համար: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նոր կանոնների համաձայն՝ ցանկացած ակումբ, որը խախտում է ֆինանսական արդար խաղի կանոնները, պետք է տեղափոխվի երկրորդ լիգա:

Արդեն տեղեկացրել էինք, որ ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները 2012-16թթ. ընթացքում խախտելու համար: Թիմին զրկել են հաջորդ երկու մրցաշրջաններում Եվրագավաթներին մասնակցելուց։ Բացի այդ, Գվարդիոլայի թիմին տուգանել են 30 մլն եվրոյի չափով։