Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզավիճակի մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել վնասվածքից:

«10 խաղում խփած 4 գոլ: Սա բավարար չէ: Ուզում եմ ամեն ինչ անել ակումբին օգնելու համար: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ արդյունավետ փոխանցումներ կատարել:

Արդեն ավելի լավ եմ զգում: Ցավալի է, որ ես չէի կարող մասնակցել դերբիին և «Յուվենտուսի» հետ խաղին: Այնուամենայնիվ, այդպես է լինում, երբ դուրս եք մնում շարքից: Բայց ես շատ աշխատեցի, որ շուտ վերադառնամ», – հայ կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: