ՈւԵՖԱ-ն զրկել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» հաջորդ երկու եվրագավաթային մրցաշրջաններին մասնակցելու իրավունքից:

Խոսքը գնում է 2020/21 և 2021/22 մրցաշրջանների մասին, հայտնում է The Guardian-ը։

Նման խիստ որոշում է ընդունվել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները 2012-2016թթ. ընթացքում խախտելու պատճառով։ Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է նաև 30 միլիոն եվրոյով այն բանի համար, որ ՈւԵՖԱ-ին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։

Աղբյուրի տեղեկություններով՝ որոշումը ուժի մեջ է մտնելու Եվրագավաթային հաջորդ մրցաշրջանից սկսած։