Օրվա զավեշտն անգլիական Պրեմյեր-Լիգայում (ֆոտո)

Քիչ առաջ օրվա զավեշտը գրանցվեց անգլիական Պրեմյեր-Լիգայի շրջանակներում կայացած «Էվերթոն» – «Քրիստալ Փելաս» հանդիպման ժամանակ:

Լիվերպուլյան ակումբի կիսապաշտպան Թեո Ուոլկոտը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 26-րդ րոպեին վնասվածք ստացավ եւ լքեց խաղադաշտը: Կառլո Անչելոտին իր մոտ կանչեց պահեստայինների շարքում ընդգրկված եզրային պաշտպան Ջիբրիլ Սիդիբեին:

Ֆրանսիացին պատրաստ խաղադաշտ դուրս գալուն, եզրային գծին մոտ կանգնած կռացավ, որպեսզի ուղղի զուգագուլպաները եւ…  հասկացավ, որ զուգագուլպաներից մեկը չկա: Նա պարզապես մոռացել էր այն հագնել: Ընդ որում, դա նկատել էին բոլորը, միայն թե ոչ Սիդիբեն:

Նկարի մեջ հանդիպման չորրորդ մրցավար Պոլ Տիրնին մատնանշում է բացակայող զուգագուլպան, իսկ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին… բարկանալուց 5 վայրկյան առաջ է: